
ԱՄՆ-ի պետքարտուղար Մարկո Ռուբիոն վաղը կմեկնի ԱՄԷ, Քուվեյթ և Բահրեյն, հայտարարել է Պետդեպարտամենտի խոսնակ Թոմի Փիգոթը։
Այցի ընթացքում ԱՄՆ-ի բարձրաստիճան դիվանագետը կհանդիպի պաշտոնյաների հետ և կքննարկի Իրանի հետ ստորագրված փոխըմբռնման հուշագրի և Հորմուզի նեղուցում «լիարժեք, ազատ և անվտանգ նավարկություն ապահովելու ջանքերի» հետ կապված հարցեր։
Նախարարությունը հավելել է, որ Ռուբիոն նաև Պարսից ծոցի համագործակցության խորհրդի անդամների հետ կքննարկի տարածաշրջանային այլ հարցեր։