Եկեղեցու ճանապարհին քաղաքացին ոտքը վնասվել է․ անհրաժեշտ է եղել փրկարարների օգնությունը

Հունիսի 22-ին՝ ժամը 13։07-ին, Լոռու մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթագյուղ բնակավայրից «Սուրբ Հովհաննես» մատուռ բարձրացող սարալանջին քաղաքացին վնասել է ոտքը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը․ հայտնում են ՆԳՆ Փրկարար ծառայությունից։

«Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները քաղաքացուն ցուցաբերել են անհրաժեշտ օգնություն և մոտեցրել նրան իր անձնական ավտոմեքենային»,- ասված է հաղորդագրությունում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *