
«Այս ընտրությունները լեգիտիմ համարելը նշանակում է չհասկանալ, թե ինչ են ազատ և արդար ընտրությունները։
Ավելորդ է անգամ խոսել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ձայների գողության մասին, որի միջոցով փորձ է արվում ձևավորել սահմանադրական մեծամասնություն։ Սա ոչ այլ ինչ է, քան կեղծված ընտրություններ»,- «Արմատ»-ի հետ զրույցում ասաց «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանը:
«Նիկոլ Փաշինյանը պաթոլոգիկ ստախոս է, այն ուժերը, որոնք պայքարում էին խորհրդարան անցնելու համար, ոչ մի բառ չեն ասել Ղարաբաղյան շարժում սկսելու մասին»,- արձանագրեց նա` կարծիք հայտնելով, որ մանդատներ չվերցնելն ավելի արդյունավետ կլինի Փաշինյանին հեռացնելու համար: