ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտարարել է, որ ԱՄՆ-ն ու Իրանը, իր կարծիքով, մշակել են մի մեխանիզմ, որը հնարավորություն կտա երկարաժամկետ հեռանկարում երաշխավորել Հորմուզի նեղուցի բաց կարգավիճակը։
Նա ընդգծել է, որ ստեղծված համակարգը ոչ միայն ապահովում է նեղուցի ընթացիկ գործունեությունը, այլև պետք է պահպանի դրա բաց լինելը ապագայում։ Վենսը միաժամանակ նշել է, որ Հորմուզի նեղուցով արդեն անցել է շուրջ 15 միլիոն բարել նավթ՝ հայտնելով այն տեսակետը, որ վառելիքի համաշխարհային գները կարող են սկսել նվազել։
Բացի դրանից, նա հայտնել է տարածաշրջանային զինադադարի պահպանման և հնարավոր հակամարտությունների վերահսկման համար «ճիշտ մեխանիզմի» ստեղծման մասին։ Վենսը հավելել է, որ ԱՄՆ-ն աշխատում է դաշնակիցների, դրանց թվում՝ Իսրայելի և Պարսից ծոցի երկրների հետ՝ պայմանավորվածությունների պահպանումն ապահովելու համար։
Փոխնախագահի գնահատմամբ՝ Վաշինգտոնի և Թեհրանի միջև ներկայիս շփումները կարող են հիմք դնել «Մերձավոր Արևելքի վերափոխման» համար։