Մոնրեալում տեղի ունեցած հրաձգության հետևանքով երեք մարդ է զոհվել, նրանց թվում՝ ոստիկանության աշխատակից։ Միջադեպի մասին հաղորդում է Montreal Gazette-ն։
Միջադեպը տեղի է ունեցել Ուեսթբերի ավենյուում գտնվող սուպերմարկետի մոտակայքում։ Ոստիկանից բացի, զոհվել են մեկ քաղաքացիական անձ և ենթադրյալ հարձակվողը։ Եվս մեկ ոստիկան վնասվածքներ է ստացել։
Հրաձգությունից հետո շրջանում հայտարարվել է զինված սպառնալիքի մասին նախազգուշացման ռեժիմ։ Բնակիչներին կոչ է արվել պատսպարվել շինությունների ներսում, կողպել դռները և չմոտենալ պատուհաններին։