2009 թվականից ի վեր առաջին անգամ թենիսի կանանց Հայաստանի հավաքականը հանդես կգա Բիլի Ջին Քինգի (կանանց աշխարհի թիմային գավաթ) խաղարկության 2-րդ ենթախմբում:
Այս մասին հաղորդում է Հայաստանի թենիսի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։
Երրորդ-երկրորդ խմբի անցումային փլեյ-օֆֆում Հայաստանի հավաքականը 2։0 հաշվով առավելության հասավ Էստոնիայի թիմի նկատմամբ։
Մենախաղում հաղթանակներ տարան Անի Ամիրաղյանն ու Էլինա Ավանեսյանը։