Ռոստովի մարզի Սանդատա գյուղի տեղացի բնակիչները տոնել են ասֆալտապատ ճանապարհի հայտնվելը, որին սպասում էին ավելի քան տասը տարի։ Դրա մասին հաղորդում է «Подъем» թելեգրամյան ալիքը։
Գյուղացիների պատմելով՝ իրենք երկար տարիներ շարունակ դիմել են իշխանություններին՝ խնդրելով ասֆալտապատել գլխավոր փողոցը։ Մոտ երեք տարի առաջ վարչակազմը խոստացել էր լուծել խնդիրը, իսկ այս տարի աշխատանքների իրականացման համար հատկացվել էր 12 միլիոն ռուբլի։
Շինարարության ավարտից հետո բնակիչները որոշել են իրադարձությունը նշել հենց նոր ճանապարհի վրա։ Նրանք սեղաններ են բացել փողոցում, միացրել երաժշտություն, բացել շամպայն և ժողովրդական տոնախմբություն կազմակերպել։ Նաև թարմ ասֆալտի վրա «класс» խաղի ինքնաբուխ մրցաշար են անցկացրել։