89 տարեկանում մահացել է Ռուսաստանի ժողովրդական արտիստ Միխայիլ Նոժկինը, որ հանդիսատեսին առավել հայտնի էր «Քայլելով տանջանքների միջով» և «Ռեզիդենտի սխալը» ֆիլմերում․ հայտնել են Ռուսաստանի կինեմատոգրաֆիստների միությունից։
Նոժկինը նաև դրամատուրգ էր, բանաստեղծ, գրող։ Նա Ռուսաստանի կինեմատոգրաֆիստների միության, Ռուսաստանի գրողների միության և Ռուսաստանի կինոդերասանների գիլդիայի անդամ էր ու պետական մրցանակի դափնեկի։
«Նրա դերերը «Քայլելով տանջանքների միջով», «Ռեզիդենտի սխալը», «Փառավոր գործերի սկզբում», «Պետրոսի երիտասարդությունը», «Միայնակ նավարկություն», «Ազատագրում» ֆիլմերում դաստիարակել են մարդասիրություն և անսահման սեր հայրենիքի նկատմամբ։ Բացի այդ, Նոժկինը «Անմահ գնդի» հիմնի և մի շարք երգերի հեղինակն էր՝ «Վերջին մարտը», «Ռժև քաղաքի մոտ», «Ես սիրում եմ քեզ, Ռուսաստան»»,- ասված է Կինեմատոգրաֆիստների միության տարածած հաղորդագրությունում։