«Հայկական ծիրանի առաջին խորհրդանշական խմբաքանակը ժամանել է ԵՄ». Մարթա Կոս

«Հայկական ծիրանի առաջին խորհրդանշական խմբաքանակը ժամանել է ԵՄ». Մարթա Կոս

Հայկական ծիրանի առաջին խորհրդանշական խմբաքանակը հասել է ԵՄ։ Այս մասին X սոցիալական ցանցի իր էջում գրել է ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը: «Շնորհակալություն Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին նվերի և շատ լավ քննարկման համար։ Մենք հանդիպեցինք «Կապակցվածության օրակարգ» հարթակի մեկնարկից առաջ, որտեղ առաջ ենք տանելու մեր աշխատանքը՝ Հայաստանն իր հարևանների և Եվրոպայի հետ ավելի լավ կապելու ուղղությամբ։ Սա հայ արտադրողներին կօգնի դիվերսիֆիկացնել իրենց արտահանումը և իրենց արտադրանքից ավելին հասցնել նոր շուկաներ»,- գրել է Կոսը:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *