Ամերիկյան ավտոմոբիլային կոնցեռնները մոտ ժամանակներս կսկսեն ռազմական արտադրանք թողարկել։ Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցում այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
«Նրանք գործարանների վերապրոֆիլավորման ծրագրեր ունեն։ Մենք պատրաստվում ենք զենք ու զինամթերք արտադրել, այդ թվում՝ Patriot [զենիթահրթիռային համալիրներ], Tomahawk [թևավոր հրթիռներ] և շատ ավելին», — նշել է նա։
Սպիտակ տան ղեկավարը պարզաբանել է, որ երկրի իշխանությունները պաշտպանական արտադրության ընդլայնման լայնածավալ տնտեսական ծրագիր են նախաձեռնել։ Ազատ արտադրական հզորություններ ունեցող ավտոարտադրողներն արդեն պայմանագրեր են կնքում հրթիռային տեխնիկայի արտադրության համար։
«Նրանք գործակցում են General Motors-ի և Ford-ի հետ, բայց ես գիտեմ, որ հատկապես General Motors-ն է մեծապես շահագրգռված զենքի արտադրությամբ», — հավելել է Թրամփը։