Այս օրերին ֆուտբոլի աշխարհի առաջնության հանդիպումները գտնվում են միջազգային հանրության և մարզասերների ուշադրության կենտրոնում։
Բացի այն, որ սա կարևոր և սպասված սպորտային խոշոր իրադարձություն է, այն նաև ունի հսկայական տնտեսական ազդեցություն։
Այս առումով հետաքրքիր է ուսումնասիրել առաջնության կազմակերպիչ կենտրոնի՝ ՖԻՖԱ-ի եկամուտների դինամիկան 2006–2026թթ․ անցկացված աշխարհի գավաթների շրջանակում․
Վիճակագրական տվյալները ցույց են տալիս, որ ներկայումս երեք երկրներում՝ Մեքսիկայում, ԱՄՆ-ում և Կանադայում անցկացվող 2026թ․ աշխարհի առաջնությունը ՖԻՖԱ-ին բերելու է մոտ $9 մլրդ եկամուտ։ Ընդ որում, հեռուստատեսային իրավունքներից ստացվող եկամուտների ծավալը կազմելու է շուրջ $4 մլրդ, իսկ մարքեթինգային տարբեր ակցիաներից ստացվող եկամուտները՝ մոտ $3 մլրդ։
- Այս թվերը վկայում են, որ ՖԻՖԱ-ի եկամուտները 2006թ․ աշխարհի առաջնության խաղերից ստացված եկամուտների համեմատ 2026թ․ աճել են մոտ 170%-ով։