
«Մեր սուր ելույթներին պետք է սուր ելույթով պատասխանել»,- անդրադառնալով Երևանի ավագանու նիստի ժամանակ տեղի ունեցած ծեծկռտուքին՝ ասել է փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը։ «Եթե հնչում է քաղաքական սուր ելույթ, քաղաքական գործիչը, ով ասում է՝ ես քաղաքական գործիչ եմ, պետք է ունակություն ունենա լռելու, տեղից չգոռա, երկրորդը՝ պատրաստի իր ելույթը, դուրս գա այդ նույն ամբիոնից նույն քաղաքական սուր ելույթով պատասխանի։ Մարդիկ, եթե այդ էլեմենտար քաղաքական գործունեության այբուբենին չեն տիրապետում և ուզում են լինել քաղաքական գործիչ, այ սա է լինում, ինչ որ եղավ հիմա»,- նշել է նա: