Այսօր Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան է փոխադրվել տարանցիկ բեռների հերթական խմբաքանակը։
Ինչպես հայտնում է ԱՊԱ գործակալությունը, Բիլաջարի կայարանից Բյոյուկ-Քյասիկ ուղղությամբ ուղարկվել է 408 տոննա պարարտանյութ (ընդհանուր 6 վագոն)։
Լրատվամիջոցի տեղեկություններով՝ մինչ օրս Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան է փոխադրվել ավելի քան 33 հազար տոննա հացահատիկ, շուրջ 7 հազար տոննա պարարտանյութ, 133 տոննա ալյումին, 68 տոննա հնդկացորեն և 414 տոննա անտրացիտ։
Բացի տարանցումից, Ադրբեջանը նաև նավթամթերք է արտահանում Հայաստան։ Մինչ այժմ Ադրբեջանից Հայաստան է ներկրվել ավելի քան 14 հազար տոննա դիզելային վառելիք, ինչպես նաև 4 հազար տոննայից ավելի ԱԻ-92 և ԱԻ-95 տեսակի բենզին։