Ուկրաինա, Ռուսաստան, Արգենտինա․ Գարեգին Բ-ն եկեղեցականների նշանակումներ է արել

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ․ հայտնում են Մայր Աթոռից։

«Արժանապատիվ Տ. Անանիա քահանա Անտոնյանը ծառայության է կոչվել Ուկրաինայի հայոց թեմում։

Արժանապատիվ Տ. Վահան քահանա Զաքարյանը ծառայության է նշանակվել Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմում։

Արժանապատիվ Տ. Աբրահամ քահանա Հարությունյանը ծառայության է կոչվել Տավուշի թեմում։
Արժանապատիվ Տ. Մուշեղ քահանա Ավագյանը ծառայության է նշանակվել Արգենտինայի հայոց թեմում»,- ասած է հաղորդագրությունում։

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *