Իրանը դեռ չի որոշել ԱՄՆ-ի հետ բարձր մակարդակով նոր հանդիպումների ժամկետները․ Բահրեյնի

ԱՄՆ-ի հետ բարձր մակարդակով նոր հանդիպումներ կլինեն, սակայն ժամկետները դեռ որոշված չեն։ Այս մասին հայտարարել է Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում Իրանի Իսլամական Հանրապետության մշտական ներկայացուցիչ Ալի Բահրեյնին։

«ԱՄՆ-ի և միջնորդների ներկայացուցիչների հետ բարձր մակարդակով նոր հանդիպումներ կկայանան։ Սակայն Իրանը դեռ չի որոշել, թե երբ դրանք կանցկացվեն։ Դա կկախված կլինի համաձայնագրի կատարման հարցում արձանագրված առաջընթացից»,— լրագրողներին ասել է Ալի Բահրեյնին։

Նրա խոսքով՝ դա տեղի կունենա այն ժամանակ, երբ շոշափելի առաջընթաց կգրանցվի, ինչն էլ բարձրաստիճան պաշտոնյաների հանդիպման անհրաժեշտություն կստեղծի։

Շվեյցարական Բյուրգենշտոկում հունիսի 21-ին կայացել են միջնորդ երկրների՝ Պակիստանի և Կատարի մասնակցությամբ Իրանի և ԱՄՆ-ի բանակցությունները։ Երկուշաբթի առավոտյան իրանական պատվիրակությունը հեռացել է Շվեյցարիայից և ուղևորվել Թեհրան։ Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային հայտարարել է Շվեյցարիայում ԱՄՆ-ի հետ բանակցություններում արձանագրված առաջընթացի մասին։

Իրանն ու ԱՄՆ-ն հունիսի 18-ի գիշերը հեռավար կարգով հուշագիր են ստորագրել, որը ենթադրում է փետրվարի 28-ին սկսված ռազմական հակամարտության ավարտը։ Հուշագիրը սահմանում է նաև այն ժամկետները, թե երբ ԱՄՆ-ն կվերացնի ծովային շրջափակումը, իսկ Իրանը կվերականգնի Հորմուզի նեղուցում իրականացվող նավագնացությունը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *