
«ՔՊ-ականները սադրում են, սուտ բաներ են խոսում, առանց հիմքի Անդրանիկ Թևանյանի հասցեին ասում են, որ պետական դավաճան է, ապօրինի կալանավորել են, հիմա էլ կանգնում են, եթերով ասում՝ պետական դավաճան։ Դավաճանն իրենք են»,- խոսելով Երևանի ավագանու նիստի ժամանակ տեղի ունեցած ծեծկռտուքից՝ ասաց «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սարգիս Տեր-Եսայանը։ «100 հոգով բորենիների նման հարձակվում են մեզ վրա, խփում։ Իրենք սադրեցին, հարձակվեցին, խփեցին, էդ ա իրենց տեսակը, ախրանիկներին էլ սովորեցրել են, որ մեզ խփեն, իրենց դուխները չի հերիքում… Պետական դավաճանը դուք եք, Արցախ ծախողն էլ եք դուք, 5000 զոհերի մեղավորն էլ եք դուք ու մեղավորությունը գցում եք ընդդիմության վրա»,- հավելեց ընդդիմադիր գործիչը։