Քաղաքապետարանի ծծկռտուքն անհամատեղելի՝ քաղաքակիրթ քաղաքական բանավեճի հետ․ օմբուդսմեն

Քաղաքական ուժերը չեն կարող անընդհատ խոսել իրավունքների կարևորության մասին, բայց իրենց վարքագծով տարածել ֆիզիկական կամ բռնության այլ տեսակների, վիրավորանքի, ատելության խոսքի և անհանդուրժողականության տարատեսակ դրսևորումներ․ ասված է ՄԻՊ գրասենյակի տարածած հաղորդագրությունում։

«Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հունիսի 23-ին Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպը մտահոգիչ է համարում մարդու իրավունքների տեսանկյունից և անհամատեղելի՝ ժողովրդավարական կառավարման ու քաղաքակիրթ քաղաքական բանավեճի հետ:

Պաշտոն զբաղեցնող անձինք իրենց այսպիսի վարքագծով ոչ միայն տարածում են բռնությունն ու անհանդուժողականությունը որպես վարքագծի օրինակելի ձև, այլ նաև խոչընդոտում են մարդու իրավունքների պաշտպանության և խթանման ամբողջ համակարգի զարգացմանը:

Այս ամենը խստորեն դատապարտելի երևույթ է,- ասվա է հաղորդագրությունում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *