
Yandex Armenia-ն ճանաչվել է Հայաստանի լավագույն գործատուներից մեկը 2026 թվականին՝ ըստ Top Employers Institute-ի։ Վկայագիրը հաստատում է ընկերության կարողությունը՝ ստեղծելու բարձր արդյունավետությամբ աշխատանքային միջավայր՝ մարդկային ռեսուրսների կառավարման ռազմավարությունների, հստակ նպատակադրման, աշխատակիցների ներգրավվածության և զարգացման շնորհիվ։
Top Employers Institute-ը գործում է 131 երկրում։ Կազմակերպությունը սերտիֆիկացնում է ընկերություններին՝ գնահատելով նրանց աշխատանքը մարդկային ռեսուրսների ռազմավարության, աշխատանքային միջավայրի, տաղանդների ներգրավման, ուսուցման, բազմազանության, հավասար հնարավորությունների և աշխատակիցների բարեկեցության ոլորտներում։
Top Employers Institute-ի գլխավոր տնօրեն Ադրիան Սելիգմանը նշել է. «Top Employer 2026 ազգային սերտիֆիկացումը արտացոլում է Yandex Armenia-ի հանձնառությունը` ստեղծելու բացառիկ աշխատանքային միջավայր, որը նպաստում է կայուն բիզնես արդյունքներին։ Մեզ համար մեծ պատիվ է գնահատել ընկերության նշանակալի ներդրումը Հայաստանում աշխատանքային մշակույթի զարգացման գործում»։
Սերտիֆիկացված ընկերությունները հնարավորություն են ստանում միանալ լավագույն գործատուների գլոբալ համայնքին, ինչպես նաև օգտվել ոլորտի լավագույն փորձի վերաբերյալ վերլուծություններից և փորձագիտական գնահատականներից։
Yandex Armenia-ն (Yango Group-ի մաս) արագ զարգացող տեխնոլոգիական ընկերություն է, որը տրամադրում է թվային ծառայությունների լայն շրջանակ՝ քաղաքային շարժունակության, ժամանցային ծառայությունների և բիզնեսի համար նախատեսված լուծումների ոլորտներում, ներառյալ արհեստական բանականության գործիքակազմը։ Ընկերությունը նպաստում է Հայաստանում իր միլիոնավոր օտատերերի առօրյա կյանքն ավելի հարմամարվետ դարձնելուն, իսկ բիզնեսների համար ստեղծում է զարգացման նպաստավոր միջավայր։
Ընկերությունը ներդրումներ է կատարում երկրում տաղանդների զարգացման մեջ՝ IT կրթական ծրագրերի և նախաձեռնությունների միջոցով։ Դրանք երիտասարդներին հնարավորություն են տալիս ձեռք բերել ժամանակակից հմտություններ, այդ թվում՝ մեքենայական ուսուցման ոլորտում, ինչպես նաև կապեր հաստատել մասնագիտական համայնքների հետ։
Yandex Armenia-ն նաև խթանում է ներառականությունը՝ իր ծառայությունները հարմարեցնելով հաշմանդամություն ունեցող մարդկանց կարիքներին։