Միջազգային համագործակցությունը պետք է նպաստի խաղաղությանը․ ՉԺՀ ԱԳՆ

Միջազգային համագործակցությունը պետք է ուղղված լինի տարածաշրջանային խաղաղությանն ու կայունությանը։ Այսպիսի տեսակետ է հայտնել Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Գո Ծյակունը՝ մամուլի ասուլիսի ժամանակ մեկնաբանելով Տոկիոյի և Կիևի միջև անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) ոլորտում փոխգործակցության վերաբերյալ լուրերը։

«Չինաստանը հետևողականորեն պաշտպանում է այն դիրքորոշումը, որ պետությունների միջև համագործակցությունը պետք է նպաստի տարածաշրջանում խաղաղության ու կայունության հաստատմանը»,— նշել է նա։

Դիվանագետը նաև ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ «վերջին տարիներին Ճապոնիան ակտիվորեն վերառազմականացման քաղաքականություն է վարում. մշակում է միջին և հեռահար հարվածային հզոր սպառազինություն, չեղարկում է մահաբեր զենքի արտահանման արգելքները, ընդլայնում է տարածաշրջանից դուրս գտնվող երկրների հետ փոխգործակցությունը և մեծացնում սեփական Ինքնապաշտպանության ուժերի գործունեության շրջանակը»։

Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակը եզրափակել է, որ նման քայլերը «խախտում են Ճապոնիայի սահմանադրության դրույթներն ու միջազգային իրավունքի նորմերը, ինչպես նաև հակասում են բացառապես պաշտպանողական քաղաքականության սկզբունքներին»։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *