Աշխատանքի տեղավորվելն ավելի բարդ է դարձել ՀՀ-ում. ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ

ՀՀ աշխատանքի շուկան ևս կրում է ինչպես համաշխարհային, այնպես էլ տեղական փոփոխությունների ազդեցությունը։ Այս միջավայրում հաճախ է խոսվում ՀՀ տնտեսության կայուն աճի և նոր աշխատատեղերի ստեղծման մասին, սակայն աշխատանք փնտրողներից շատ քչերին է իրականում հաջողվում տեղավորվել աշխատանքի։

Դրա մասին են վկայում ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալները.

Վերը ներկայացված վիճակագրական տվյալներից պարզ է դառնում, որ 2026թ․ հունվարին աշխատանքի է տեղավորվել աշխատանք փնտրողների միայն 1․5%-ը, փետրվարին՝ 1․6%-ը, մարտին՝ 2․5%-ը, իսկ ապրիլին՝ 2․7%-ը։

Ինչպես ցույց են տալիս տվյալները, 2026թ․ ապրիլին աշխատանք փնտրող կանանցից աշխատանքի է տեղավորվել ընդամենը 2․5%-ը, իսկ տղամարդկանց՝ 3․1%-ը։

  • Նշված ամիսների համեմատությունը 2025թ․ նույն ժամանակահատվածի հետ ցույց է տալիս, որ աշխատանքի տեղավորման խնդիրն ավելի է բարդացել։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *