Հյուսիսային Կալիֆոռնիայի Չիկո քաղաքի հանրային գրադարանում տեղի ունեցած կրակոցների հետևանքով զոհվել է 2 մարդ․ գրում է NBC News-ը։
Ոստիկանությունը հայտնում է, որ կասկածյալը ձերբակալվել է։
Նշվում է, որ զոհվել է 2 չափահաս անձ, իսկ մեկ անչափահաս տեղափոխվել է հիվանդանոց՝ կյանքին չսպառնացող վնասվածքներով։
Չիկոյի ոստիկանապետի խոսքով՝ ոստիկանների՝ շենք մուտք գործելու պահին կասկածյալը փորձել է փախչել գրադարանի հետևի ելքով, սակայն իրավապահները նրան բերման են ենթարկել։
Ոստիկանությունը նշում է, որ այս պահին հարձակման դրդապատճառները հայտնի չեն։ Իրավապահները կարծում են՝ կրակողը գործել է միայնակ։