ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի ապասառեցված ակտիվները կուղղվեն բացառապես Միացյալ Նահանգներից գյուղմթերք և դեղորայք գնելուն։
«ԱՄՆ ֆինանսների նախարարության կողմից ազատված միջոցները և/կամ պատժամիջոցների շրջանակում ստացված գումարները փոխանցվում են ԱՄՆ-ի կողմից վերահսկվող հատուկ հաշվին և օգտագործվելու են բացառապես Միացյալ Նահանգներից սննդամթերք ու դեղորայք գնելու համար՝ ներառյալ եգիպտացորեն, ցորեն և սոյա»,— գրել է Ամերիկայի առաջնորդը «Truth Social» սոցիալական ցանցի իր էջում։