Փեզեշքիանը ժամանել է Պակիստան (տեսանյութ)

Փեզեշքիանը ժամանել է Պակիստան

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը, ԱԳ նախարար Աբբաս Արաղչիի ուղեկցությամբ, մեկօրյա պետական այցով ժամանել է Պակիստան: Այս մասին հայտնում է PTV-ն։

Իրանի պատվիրակության դիմավորման արարողությունը տեղի է ունեցել Նուր Խանի ավիաբազայում, որին մասնակցել են Պակիստանի նախագահ Ասիֆ Ալի Զարդարին, վարչապետ Շեհբազ Շարիֆը և արտաքին գործերի նախարար Իսհաք Դարը։

Այցի օրակարգում են Թեհրանի և Իսլամաբադի միջև երկկողմ համագործակցության վերաբերյալ քննարկումները, ինչպես նաև խորհրդակցությունները՝ ԱՄՆ-Իրան հակամարտության կարգավորման ուղղությամբ Պակիստանի միջնորդական ջանքերի շրջանակներում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *