Հունիսի 22-ին Հորմուզի նեղուցով 19 մլն բարել նավթ է տեղափոխվել․ Թրամփ

Հունիսի 22-ին Հորմուզի նեղուցով մոտ 19 միլիոն բարել նավթ է դուրս բերվել։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ ընդգծելով, որ այս ցուցանիշը ռեկորդային է։

«Երեկ Հորմուզի նեղուցով դուրս է բերվել 19 միլիոն բարել նավթ. սա բացարձակ ռեկորդ է։ Նավթի գները նվազում են, իսկ աշխարհը դառնում է շատ ավելի անվտանգ», — գրել է նա Truth Social սոցիալական ցանցում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *