
Արձակագիր Լևոն Ջավախյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «ԵՐԲ ՍԵՓԱԿԱՆ ԳԱՆԳԱՏՈՒՓԻ ՄԵՋ ԲԱՑԱԿԱՅՈՒՄ Է ՍԵՓԱԿԱՆ ՄՏԱԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ.
Շեֆն ընդդիմությանը բնորոշում է որպես եռագլուխ հրեշ։ ՔՊ-ականները կրկնում են` եռագլուխ, եռագլուխ, եռագլուխ…
ՔՊ-ի անարժան գործիչներ, մի՞թե դուք ուրիշ ասելիք չունեք, թեկուզ և ավելի պախարակիչ, ավելի թունոտ, ավելի հայհոյախառն… Դուք ընդհանրապես գլուխ ունե՞ք, խելք ունե՞ք, թե՞ ձեր գանգատուփի մեջ ընդամենը քսերոքսի պես սարք է, որ նիկոլն ինչ ասի` բազմացնենք։ Կովերն էլ են խոտ ուտում, ուտում են, որ բազմանան… Դուք որոճող կենդանիներից ինչո՞վ եք տարբերվում… Թե՞ դուք կով չեք, թռչուն եք, մոտավորապես թութակի նման մի բան, որ տերն ինչ ասի` տեղնուտեղը կրկնեք…»։