Ե՞րբ ԿԸՀ-ն կհատկացնի նոր խորհրդարան անցած պատգամավորների մանդատները

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը
հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքում ԱԺ անցած խմբակցությունների
պատգամավորներին, ըստ կարգի, պետք է հատկացնի մանդատները։ Թե երբ տեղի կունենա այս
միջոցառումը՝ դեռևս հստակ չէ։  Civic.am-ին
ԿԸՀ իրավաբանական վարչությունից հայտնեցին
՝ Ընտրական օրենսգրքով մանդատների տրամադրման
հստակ ժամկետ սահմանված չէ։

 

«Ընտրություններին մասնակցած քաղաքական ուժերից որոշները դիմել
են Սահմանադրական դատարան։ Սահմանված 15 օրյա ժամկետում ՍԴ-ն կքննի դիմումները։ Այդ
ժամկետը լրանալուց հետո մինչև ԱԺ լիազորությունների ստանձնումը՝ (օգոստոսի 2-ը) ԿԸՀ-ն
նիստ կնշանակի և կտրամադրի պատգամավորների անվանական մանդատները»,-հայտնեցին ԿԸՀ-ից։

 

Ենթադրվում է, որ մանդատների տրամադրումը տեղի կունենա հուլիսի
կեսերին։

 

Հիշեցնենք՝ 9-րդ գումարման խորհրդարան է անցել երեք քաղաքական
ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (64 մանդատ), «Ուժեղ Հայաստան» դաշինք
(29 մանդատ), «Հայաստան» դաշինք (12 մանդատ)։

 

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *