Եվրոպան «անմիտ» որոշում է կայացրել․ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ եվրոպական երկրները անմիտ որոշում կայացրեցին, երբ որոշեցին չօգնել իրեն Իրանի դեմ պատերազմում, քանի որ հիմա էլ Միացյալ Նահանգները, ի պատասխան դրա, կարող են հրաժարվել օգնել ՆԱՏՕ-ի դաշնակիցներին Եվրոպայում։ «Մենք ՆԱՏՕ-ի հիանալի անդամ ենք եղել։ Շատ հարցերում անխոս՝ եղել ենք գերիշխող։ Շատ տարիներ մենք տրիլիոններ ենք ծախսել եւ ոչ թե միլիարդներ, Եվրոպայի պաշտպանության համար»,- Սպիտակ տանը՝ լրագրողների հետ շփման ժամանակ հայտարարել է նախագահ Թրամփը։

«Դրա համար էլ ասում եմ Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթին եւ մյուսներին, որ եթե այդ ահռելի գումարները ծախսում ենք, որ Եվրոպային պաշտպանենք Ռուսաստանից, սակայն երբ նրանց օգնությունն է պետք մեզ՝ փոքր գործերի համար, նրանք ասում են, որ կնախընտրեն չօգնել մեզ։ Անմիտ էր նման բան ասելը, քանի որ մենք էլ կարող ենք նույնը ասել նրանց, եթե ուզենանք։ Ու հնարավոր է, որ այդպես էլ անենք»,- ասել է Սպիտակ տան ղեկավարը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *