Իրանի հրթիռային ծրագրի հարցը չի հիշատակվում ԱՄՆ-ի և Իրանի միջև փոխըմբռնման հուշագրում․ Պակիստանի վարչապետ

Թեհրանի հրթիռային ծրագրի կրճատման հարցը չի հիշատակվում ԱՄՆ-ի և Իրանի միջև փոխըմբռնման հուշագրում, ավելին՝ կողմերը չեն էլ քննարկել այն․ հայտարարել է Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆը։

«Ես կարող եմ վստահ ասել, որ փոխըմբռնման հուշագրում չեն հիշատակվում բալիստիկ հրթիռները․ այս հարցը երբեք չի քննարկվել, և իրանական կողմը չի ցանկացել քննարկել այն», – ասել է Շարիֆը Իսլամաբադում Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ բանակցություններից հետո։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *