Իրանը բարեկամության ձեռք է մեկնում Պակիստանին, Կատարին, Սաուդյան Արաբիային, Եգիպտոսին և Թուրքիային. Փեզեշքիան

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանն այսօր՝ հունիսի 23-ին, այցով մեկնել է Պակիստան։ Նա հայտարարել է, որ Արևմտյան Ասիայում խաղաղության կարելի է հասնել միայն տարածաշրջանային բանաձևի միջոցով, հաղորդում է Tehran Times-ը։

«Իրանը բարեկամության ձեռք է մեկնում իսլամական երկրներին, ներառյալ՝ Պակիստանին, Կատարին, Սաուդյան Արաբիային, Եգիպտոսին և Թուրքիային՝ տարածաշրջանում ընդհանուր փոխըմբռնում ձևավորելու և անվտանգության նոր ճարտարապետություն ստեղծելու համար։ Իսլամական ումմայի միասնությունը վճռորոշ նշանակություն ունի մարտահրավերների հանդիման»,- Պակիստանի վարչապետ Շեհբազ Շարիֆի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Մասուդ Փեզեշքիանը։

Իրանի նախագահն ընդգծել է, որ առաջնորդների քաղաքական կամքը և երկու երկրների աջակցությունը կարող են երկկողմ հարաբերությունները հասցնել մի մակարդակի, որը վայել է երկու խոշոր մահմեդական պետություններին։

Նա նշել է նաև, որ վերջին իրադարձությունները ցույց են տվել առևտրատնտեսական կապերի ամրապնդման լուրջ վճռականությունը։

Իրանի նախագահը հավելել է, որ համապատասխան նախարարներն այցի ընթացքում արդյունավետ բանակցություններ են վարել, որոնք ուղղված են եղել տեխնիկական խոչընդոտների վերացմանը և նախկինում ձեռք բերված համաձայնությունների իրականացմանը, ինչը հանգեցրել է կառուցողական արդյունքների։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *