«Լֆիկ Սամոյի փեսեն ա, ով ա, 700 դրամով վարդ ա տալի խանութներին, չի թողում մենք էլ ծախենք».ծաղկավաճառ

Ծաղկավաճառների մոտ անելանելի դրություն է ծաղիկների արտահանման սահմանափակումներով պայմանավորված։ Սուպերմարկետներում բավականին էժան գնով ծաղիկներ են վաճառվում, ինչի հետևանքով տուժում են նաև մայրաքաղաքում ծաղիկներ վաճառողները։

NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում տիկին Սիլվան դժգոհել է խնդրից ու նշել, որ եթե առաջ ծաղիկը դեն չէր նետում, ապա հիմա այնքան է մնում, որ ստիպված է լինում այն դեն նետել.

«Լֆիկ Սամոյի փեսեն ա, ով ա, 700 դրամով վարդ ա տալի խանութներին, չի թողում մենք էլ ծախենք։ Ես մի հատ ծաղիկ չէի թափում, հիմ թափում եմ։ 40 հազար դրամի բերել եմ, ընդամենը 9 հազար դրամի եմ ծախել։ Սովորաբար 20-30 հազարի լինում էր, գոնե մեր դրածը գումարը հանում էինք, ինչ-որ տակն էլ մնում էր, տուն էինք տանում։ 2000-2500 դրամ եմ առել, գոնե 3000 չվաճառե՞մ, տեղին, պահեստին գումար եմ տալիս։ 20 հոգով գնացինք Փաշինյանին ենք ընտրել, բայց լսել եմ, որ ասել է՝ կաջակցեմ ջերմոցատերերին, դուք տարեք, լցրեք սուպերմարկետները։

Գնացած, հետ եկած ծաղիկներ են, իսկ մերը որակով ծաղիկներ են»։

Մանրամասները՝ տեսանյութում

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *