Երևանում մեքենաներ են բախվել․ վիրավորներ կան

Այսօր՝ հունիսի 23-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։30-ի սահմաններում Արտեմ Նիկոյան–Գալշոյան փողոցների խաչմերուկում բախվել են 2 «Toyota» և «Lada» մակնիշի ավտոմեքենաներ։

Վթարի հետևանքով 2 հոգի տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների և վիրավորների ինքնությունները։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *