
Միջազգային ծովային կազմակերպության (IMO) գլխավոր քարտուղար Արսենի Դոմինգեսը հայտարարել է Հորմուզի նեղուցում մնացած 11,000 ծովայինի տարհանման մեկնարկի մասին։ Դոմինգեսը հայտարարություն է տարածել` ասելով. «Այս լայնածավալ գործողությունը կիրականացվի Իրանի, Օմանի, տարածաշրջանի այլ ափամերձ պետությունների, ԱՄՆ-ի և ծովային արդյունաբերության հետ սերտ համագործակցությամբ: Մենք ստացել ենք անհրաժեշտ անվտանգության երաշխիքներ և մանրակրկիտ ստուգել ենք անվտանգ նավարկության պայմանները՝ այս գործողությունների իրականացման համար»։
Հունիսի 18-ի գիշերը ԱՄՆ-ն և Իրանն ստորագրել են փոխըմբռնման հուշագիր։ Փաստաթուղթը, ի թիվս այլնի, նախատեսում է Հորմուզի նեղուցի բացումը և ԱՄՆ ռազմածովային շրջափակման վերացումը 30 օրվա ընթացքում։ Ըստ The New York Times-ի՝ նավագնացության գծում գտնվում է 500 առևտրային նավ։ Նախորդ օրը նեղուցով անցել է 39 նավ, ինչը ռեկորդային թիվ է մարտի 1-ից ի վեր։