«Ինչ-որ մարդիկ հենց հիմա հեռացնում են Արցախի դրոշը Ֆրանսիայի հրապարակից»․ Արման Աբովյան (տեսանյութ)

«Ինչ-որ մարդիկ հենց հիմա հեռացնում են Արցախի դրոշը Ֆրանսիայի հրապարակից»․ Արման Աբովյան

ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրառմամբ․ «Ինչ-որ մարդիկ հենց հիմա հեռացնում են Արցախի Հանրապետության դրոշը Ֆրանսիայի հրապարակից։ Ես հիմա այդ մարդկանց չեմ վիրավորի և չեմ հայհոյի։ Համոզված եմ, որ իրենք այս արարքի համար ամոթից գետինն են մտնում։ Բայց դե թույլ են, տուն-տեղ պետք է պահեն… Չնայած սա արդարացում չէ, բայց դե…
     Ցանկանո՞ւմ եք հասկանալ, թե ինչ են մեզ ասում և ինչ են անում մեզ հետ։ Այդ դեպքում լսեք և հետո ինքներդ եզրակացություններ արեք։

Կարճ։ Մեզ փորձում են ներշնչել, որ․․․

Ով խոսում է Արցախի մասին, նա պատերազմ է ուզում։
     Ով խոսում է Հայոց ցեղասպանության մասին, նա պատերազմ է ուզում։
     Ով խոսում է Եկեղեցու մասին, նա պատերազմ է ուզում։
     Ով խոսում է Մոնթեի մասին, նա պատերազմ է ուզում։
     Ով հիշեցնում է ադրբեջանցիների կողմից հայերի սպանությունների մասին, նա պատերազմ է ուզում։
     Ով խոսում է ադրբեջանցիների թշնամական մտադրությունների մասին, նա պատերազմ է ուզում։
     Եվ ի վերջո, ով աչքերը չռած հավանություն չի տալիս փաշինյանական իշխանությունների դիրքորոշմանը, նա պատերազմ է ուզում։
     Այս ամենի ներքո մեզ համոզում են, որ միայն ադրբեջանցիների առաջ «կզելը», նվաստանալը և Ազգի ու Պետության համար կարևոր արժեքների նկատմամբ արհամարհական վերաբերմունքը, իբր, խաղաղություն կբերեն։
     Ինձ հետաքրքիր է՝ սրանք իսկապե՞ս հակահայ գիժ են, թե՞ պարզապես մեզ են գժի տեղ դնում։ Ավելի հավանական է երկրորդը։ Նրանք վստահ են, որ հայերն այլևս Ազգ չեն, այլ վերածվել են անկապ «հպարտ քաղաքացինեիր»՝ առանց Հայրենիքի զգացողության, առանց Պատվի և Արժանապատվության, առանց Հիշողության և Պատմության։
     Ահա այսպես են նրանք մեզ պատկերացնում։ Իսկ դուք համաձա՞յն եք նրանց հետ»։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *