Իրավապահ մարմինները բերման են ենթարկել «Ուժեղ Հայաստան» կուսակցության 14 անդամների։ Կուսակցության ներկայացուցիչները ներկայում հավաքվել են Հակակոռուպցիոն կոմիտեի շենքի մոտ՝ տեղեկություններ ստանալու և իրավիճակին ծանոթանալու համար։
Կուսակցության մամուլի խոսնակ Մարիաննա Ղահրամանյանի խոսքով՝ բերման ենթարկվածների նկատմամբ առաջադրված մեղադրանքները կապված են բարեգործության սահմանափակումների հետ։
Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնել է, որ բերման ենթարկվածները ձերբակալվել են «ընտրակաշառք տալու և ստանալու մեղադրանքներով»:
Կոմիտեն ԶԼՄ-ներին հայտնել է, որ անհրաժեշտության դեպքում կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: