Անթալիայի ջրերում կետեր են նկատվել

Թուրքիայի զբոսաշրջային վայրերում կետեր են նկատվել. գրում է Ermenihamber-ը։

«Դրանք ֆիքսել է ռուս ձկնորս Ռուսլան Չերնիշևի տեսախցիկը։ Նա կետին տեսել է հունիսի սկզբին Անթալիա նահանգի Ալանիա շրջանի ու Մուղլա նահանգի Ֆեթհիյե շրջանի ափերի մոտ:

Ձկնորսը նավակի վրա Ալանիա ամրոցի մոտ նկատել է շարժում ջրի մակերեսին։ Հասկանալով, որ դա կետ է, Չերնիշևը որոշ ժամանակ հետևել է դրան և նկարահանել այն հեռախոսի տեսախցիկով։

Մակերևույթին երևացող կետը հետագայում անհետացել է տեսադաշտից», – նշում է լրատվամիջոցը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *