Վաշինգտոնում բանակցությունների ընթացքում Իսրայելի և Լիբանանի ներկայացուցիչների միջև տարաձայնությունների հիմնական կետը կապված է արաբական հանրապետության հարավային շրջաններից հրեական պետության զորքերի դուրսբերման մեխանիզմի հարցի հետ՝ հենց սկզբնական փուլում։ Այդ մասին հայտնել է Al Hadath հեռուստաալիքը։
Բանակցություններին մոտ կանգնած նրա աղբյուրի տվյալներով՝ «լիբանանա-իսրայելական երկխոսության գլխավոր վիճահարույց պահը [իսրայելական] զորքերի հեռանալու նախաձեռնությունն ու զորամասերի դուրսբերման մեխանիզմն է հենց առաջին փուլում»։ Հեռուստաալիքի զրուցակցի խոսքով՝ իսրայելական կողմը հավատարիմ է «քայլ առ քայլ» սկզբունքին՝ միաժամանակ լիբանանյան բանակից պահանջելով իրական գործողություններ տեղում և «ապացույցներ, որ այն կկարողանա ոչնչացնել [շիական կազմակերպություն] «Հեզբոլլահ»-ի ենթակառուցվածքը»։
Լիբանանի ներկայացուցիչները, նշել է նույն աղբյուրը, Վաշինգտոնում բանակցությունների ընթացքում պնդում են «իսրայելական ուժերի՝ նախ և առաջ Լիբանանի հարավային շրջաններից դուրսբերման» վրա։