ԱՄՆ-ում առաջին անգամ փորձարկել են «Ոսկե գմբեթ» հակահրթիռային պաշտպանության համակարգը։ Այդ մասին հունիսի 24-ին X սոցցանցում հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը՝ հավելելով, որ փորձարկումը բավականին հաջողված է անցել։
«Այսօր հաջողությամբ անցկացվեց «Ոսկե գմբեթը Ամերիկայի համար» նախագծի առաջին փորձարկումը և ինձ համար պատիվ էր դրա ականատեսը լինելը։ Կիրառվել է ուղղորդված էներգիայի առաջատար տեխնոլոգիա»,- գրել է Հեգսեթը X սոցցանցում։
Նրա խոսքով՝ փորձարկումն անցել է ըստ ժամանակացույցի, համակարգը դինամիկ կերպով ոչնչացրել է բոլոր սպառնալիքները, այդ թվում՝ անօդաչու թռչող սարքերն ու թևավոր հրթիռները։