Հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին ընդառաջ ընդդիմադիր առանցքային ուժերն ակտիվացնում են իրենց գործունեությունը։
Oragir.News-ի տեղեկություններով՝ առաջիկա օրերին ակտիվ գործողություններ կնախաձեռի «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը։
Մեզ հայտնի դարձավ, որ ԲՀԿ-ն պատրաստվում է հանրահավաքների ու երթերի։
Հիշեցնենք՝ ԲՀԿ-ն ընտրություններին մասնակցում է «Մայր Հայաստան» և «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցությունների հետ՝ «Առաջարկ Հայաստանին» ծրագրով։
Կուսակցության ցուցակը գլխավորում է Գագիկ Ծառուկյանը, նրան հաջորդում է «Մայր Հայաստան» կուսակցության նախագահ Անդրանիկ Թևանյանը, ապա ԲՀԿ-ական Լուիզա Սարգսյանը։ Ցուցակում է նաև նախկին արտգործնախարար Արա Այվազյանը, ով զբաղեցնում է 4-րդ հորիզոնականը։