Հարավային Կորեան հայտնել է սահմանին Հյուսիսային Կորեայի զինծառայողի կալանավորելու մասին

Հարավային Կորեայի զինվորականները կալանավորել են միջկորեական սահմանը հատած հյուսկորեացի զինծառայողին։ Այս մասին հունիսի 24-ին հայտնել է Կորեայի Հանրապետության շտաբների պետերի միացյալ կոմիտեն։

«Զինվորականները հյուսիսկորեացի զինվոր են կալանավորել», — փոխանցում է Yonhap գործակալությունը՝ հղում անելով կոմիտեի հայտարարությանը։

Հստակեցվում է, որ զինվորը ձերբակալվել է հունիսի 23-ի երեկոյան՝ սահմանային դեմարկացիոն գծի կենտրոնական հատվածում։ Այս պահին համապատասխան գերատեսչությունները պարզում են միջադեպի հանգամանքները։ Զինծառայողն արդեն իսկ ցանկություն է հայտնել մնալ Հարավային Կորեայում։ Ենթադրվում է, որ նա փորձել է փախչել Հյուսիսային Կորեայից։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *