Ջրասուզակ Վահե Մելքոնյանը՝ Փամբակ գետում խեղդված քույրիկների որոնումների, հոգեբանական ապրումների մասին (վիդեո)

ՆԳՆ ՓԾ-ն տեսանյութ է պատրաստել ջրասուզակ Վահե Մելքոնյանի՝ որպես փրկարարի առաքելության ու ծառայողի ապրումների մասին: 

«Իմ վրա ցանկացած դեպք իր հետքն է թողնում, հատկապես երբ այն վերաբերում է երեխաներին»,-ասել է նա։ 

Ջրասուզակ Վահե Մելքոնյանը՝ Փամբակ գետում խեղդված քույրիկների որոնողական աշխատանքների, հոգեբանական ապրումների ու փրկարարի առաքելության մասին։

Հիշեցնենք, որ հունիսի 15-ին՝ ժամը 17։05-ին, 112 ահազանգ էր ստացվել, որ 7 և 13 տարեկան երկու քույրեր Վանաձոր քաղաքի Նարեկացի փողոցի հասցեներից մեկից դուրս էին եկել և չէին հասել նախատեսված վայր։

Հունիսի 17-ին Փամբակ գետում հայտնաբերվել էր 2018 թվականի ծնված Նարե Մարտիրոսյանի մարմինը։

Իսկ դեպքից 7 օր անց Փամբակ գետում՝ ենթադրյալ դեպքի վայրից շուրջ 550 մ․ հեռավորության վրա, ջրասուզակը հայտնաբերել է նաև ավագ քրոջը՝ 2013 թվականի ծնված Նարինե Մարտիրոսյանի մարմինը։

Առավել մանրամասն՝ տեսանյութում

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *