
Ապրիլի 21-ից՝ Իրանի իշխանությունները կսկսեն ամբողջ կրթական համակարգի անցումը առցանց ձևաչափի։ Որոշումը կտարածվի համակարգի բոլոր մակարդակների վրա՝ տարրական դպրոցներից մինչև համալսարաններ, և ուժի մեջ կլինի անորոշ ժամանակով՝ մինչև հետագա ծանուցում։ Այս մասին հայտնում է Tasnim-ը։
Անցման պաշտոնական պատճառները դեռևս չեն ներկայացվել, սակայն իշխանությունները նշում են, որ որոշումն ընդունվել է՝ հաշվի առնելով երկրում առկա իրավիճակը: Ներկայումս ընթանում են տեխնիկական նախապատրաստական աշխատանքներ՝ աշակերտներին և ուսուցիչներին հեռավար ուսուցման ձևաչափին հարմարվելու հարցում օգնելու համար։