Մեկնարկել է Ավետիք Չալաբյանի կալանավորման միջնորդության քննությունը (տեսանյութ)

Մեկնարկել է Ավետիք Չալաբյանի կալանավորման միջնորդության քննությունը

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն նստավայրում՝ դատավոր Ջոն Հայրապետյանի նախագահությամբ, մեկնարկել է «ՀայաՔվե»-ի անդամ Ավետիք Չալաբյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդութայն քննությունը։

Հիշեցնենք, որ այսօր առավոտյան Ավետիք Չալաբյանի տանը խուզարկություն էր կատարվել, որից հետո նա ձերբակալվել էր։ Ըստ ՔԿ-ի՝ նրա նկատմամբ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելու նախապատրաստության դեպքի առթիվ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *