Երևանում կորած չինացի աղջկան սահմանամերձ գյուղում են գտել

Երևանում կորած չինացի աղջիկը գտնվել է։ Նա եղել է Հայաստանի գյուղերից մեկում։ Դեռ պարզ չէ, թե ինչ հանգամանքներում է աղջիկը հայտնվել գյուղում։

Հիշեցնենք՝  առավոտյան  հայտնի դարձավ, որ Երևանում չինացի աղջիկ է կորել։ Այս մասին սոցցանցում գրառում էր արել Երևանում բնակվող չինացի Ֆընգ Յանգմինգը։

«Աղջկա ընտանիքը հունիսի 22-ից չի կարողանում կապ հաստատել նրա հետ։ Նա Հայաստան էր եկել որպես զբոսաշրջիկ։ Աղջկա անունը Լուլու (Wu Lulu) է, ծնվել է 1994 թ-ին։ Տեղեկություն ունեցողներին խնդրում ենք գրել այս էջին և գրառումը ակտիվ տարածեք»,- նշել էր նա։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *