Առաջին անգամ մասնակցել են լազերային զենքի փորձարկման

Պենտագոնի ղեկավարությունը պատմության մեջ առաջին անգամ ներկա է գտնվել լազերային զենքի փորձարկմանը։ Այս մասին հայտնում է Axios պարբերականը։ Փորձարկմանը մասնակցել են մասնավորապես՝ Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը, Տեխնիկական տնօրեն Էմիլ Մայլքը։

Փորձարկումները տեղի են ունեցել Նյու-Մեքսիկո նահանգի՝ լազերային եւ միկրոալիքային սպառազինությունների մշակման ռազմակայանում։ Փորձարկվել է AeroVironment ընկերության LOCUST լազերային զինատեսակը։ Զենքը կարող է ուղղորդել 20 կիլովատտ հզորությամբ էներգիա եւ դիտարկվում է որպես դրոնների դեմ պայքարի բավականին հուսալի եւ ոչ թանկարժեք տարբերակ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *