Մոսկվայի նավթավերամշակման գործարանը ԱԹՍ-ների հարձակումներից հետո կվերսկսի աշխատանքը միայն 2027 թվականին. Reuters

Մոսկվայի նավթավերամշակման գործարանը ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարվածների հետևանքով ստացած լուրջ վնասվածքներից հետո կանգնած կմնա առնվազն վեց ամիս: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով իր աղբյուրներին:

Տեղեկատվության համաձայն՝ ՌԴ Մոսկվայի մարզի վառելիքի խոշորագույն մատակարարը զգալի վնասներ է կրել հունիսին տեղի ունեցած անօդաչուների երկու հարձակումներից հետո, ինչը հանգեցրել է դրա աշխատանքի դադարեցմանը:

«Վերանորոգման համար կպահանջվի առնվազն կես տարի», – նշում է պարբերականը:

Գործակալությունն ընդգծում է, որ ձեռնարկության կանգառը կարող է բարդացնել Ռուսաստանի իշխանությունների ջանքերը՝ ուղղված վառելիքի դեֆիցիտի հաղթահարմանը:

Համաձայն վերջին հասանելի տվյալների՝ 2024 թվականին Մոսկվայի ՆՎԳ-ն վերամշակել է 11,6 միլիոն տոննա նավթ: Ձեռնարկությունն արտադրել է 2,9 միլիոն տոննա բենզին և 3,2 միլիոն տոննա դիզելային վառելիք:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *