
Անտառային հրդեհներ են մոլեգնում Միացյալ Նահանգների 11 նահանգներում։ Վերջին մեկ օրվա ընթացքում հրդեհային օջախներն ավելացել են 77-ով։ Այս մասին հայտնում են ամերիկյան լրատվամիջոցները։
Հիմնական հրդեհային օջախները գտնվում են «Մեծ Ավազանում», Ալյասկայում, երկրի հարավ-արեւմտյան եւ հյուսիս-արեւմտյան շրջաններում։ Միայն Յութա նահանգում կրակը տարածվել է 9 հազար հեկտար անտառային տարածքի վրա։
Տարեսկզբից սկսած՝ գրանցվել է 34 262 անտառային հդեհ, այրվել է 1,1 միլիոն հեկտար տարածք, ինչը տասնամյակի միջին ցուցանիշը գերազանցում է։ Մինչ այդ, մեթեո-ծառայությունը կանխատեսում է երկրի արեւմտյան հատվածում շոգ եւ չոր եղանակ՝ ռեկորդային ջերմաստիճանների առկայությամբ։