ԱՄՆ-ում միջուկային փորձարկումների համար նախատեսված նոր թռչող սարք են փորձարկել․ Fox News

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը հայտարարել է միջուկային ծրագրի հետ կապված նոր թռչող սարքի հաջող մշակման և փորձարկման մասին։ Այս մասին հաղորդում է «Fox News» հեռուստաալիքը։

«Թրամփի վարչակազմը հայտարարել է միջուկային զենքի հետ կապված նոր թռչող սարքի հաջող մշակման և փորձարկման մասին, որն իրականացվել է արհեստական բանականության, գերհզոր համակարգչային առաջատար տեխնոլոգիաների և 3D տպագրության կիրառմամբ»,- նշված է հրապարակման մեջ։

Հեռուստաալիքի տվյալներով՝ հստակեցվում է, որ «Aires Tide» կոչվող նախագիծն իրականացվում է ԱՄՆ Միջուկային անվտանգության ազգային վարչության (NNSA) կողմից։ Սարքը նախատեսված է թռիչքի ընթացքում միջուկային զենքի վրա ազդող վիբրացիոն ծանրաբեռնվածությունների և ծայրահեղ բարձր ջերմաստիճանների մոդելավորման համար։

ԱՄՆ Միջուկային անվտանգության ազգային վարչության (NNSA) ղեկավար Բրենդոն Ուիլյամսն այս փորձարկումներն անվանել է պատմական կարևոր փուլ և դրանց նշանակությունը համեմատել «Մանհեթենյան նախագծի» հետ։ Նա ընդգծել է, որ այս տեխնոլոգիան պետք է նպաստի արհեստական բանականության կիրառմամբ ամերիկյան միջուկային արսենալի մշակման և սպասարկման արագացմանը։

Միևնույն ժամանակ, հունիսի 9-ին հաղորդվել է, որ ԱՄՆ Ռազմաօդային ուժերը (ՌՕՈՒ) 2,2 միլիարդ դոլար են հայցել «Ահեղ դատաստանի օրվա» նոր՝ E-4C ինքնաթիռի ստեղծման համար։ Գերատեսչության բյուջետային փաստաթղթերում նշվում է, որ 2027 ֆինանսական տարվա համար պահանջվող ֆինանսավորումը 23,2%-ով գերազանցում է ընթացիկ տարում այս ծրագրին հատկացված միջոցների ծավալը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *