Մհեր Գրիգորյանը հեռավար կարգով մասնակցել է Եվրասիական զարգացման բանկի խորհրդի տարեկան նիստին

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հեռավար կարգով մասնակցել է Եվրասիական զարգացման բանկի խորհրդի տարեկան նիստին.  հայտնում են Կառավարությունից։

«Նիստի ընթացքում քննարկվել և ընդունվել են մի շարք հարցերով որոշումներ, այդ թվում՝ հաստատվել են Բանկի 2025 թվականի տարեկան և ֆինանսական հաշվետվությունները, շահույթի բաշխման վերաբերյալ որոշումը, ինչպես նաև 2026 թվականի արտաքին աուդիտորի նշանակման և Բանկի 2022–2026 թվականների ռազմավարության իրականացման արդյունքների վերաբերյալ հարցերը։ Նիստի ընթացքում հաստատվել է նաև Բանկի 2027-2031 թվականների զարգացման ռազմավարությունը»,- ասված է հայտարարության մեջ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *