Քննարկվել են COP17-ի նախապատրաստական գործընթացում ռեսուրսների մոբիլիզացման ուղղությամբ ՀՀ առաջնահերթությունները

ՇՄ նախարար Համբարձում Մաթևոսյանը Լոնդոնի Կլիմայական գործողությունների շաբաթվա շրջանակում երկկողմ հանդիպում է ունեցել Կենսաբազմազանության վարկերի միջազգային խորհրդատվական հանձնաժողովի (International Advisory Panel on Biodiversity Credits – IAPB) փոխգործադիր տնօրեն Կամիլ Մակլեի հետ։ Այս մասին NEWS.am–ին հայտնում է նախարարությունը։ 

Հանդիպման ընթացքում քննարկվել է COP17-ի նախապատրաստական գործընթացը, մասնավորապես՝ ռեսուրսների մոբիլիզացման ուղղությամբ Հայաստանի նախագահության առաջնահերթությունները, ինչպես նաև կենսաբազմազանության պահպանման և վերականգնման համար մասնավոր ֆինանսական հոսքերի ներգրավման նորարարական գործիքները։ 

Համբարձում Մաթևոսյանը ներկայացրել է COP17-ի նախագահության կողմից մշակվող նախաձեռնությունները և քննարկել IAPB-ի հնարավոր ներգրավվածությունը դրանց իրականացման գործընթացին։ 

Կարևորվել է միջազգային կազմակերպությունների, ֆինանսական կառույցների, մասնավոր հատվածի և կառավարությունների միջև համագործակցության խորացումը՝ կենսաբազմազանության ֆինանսավորման նոր աղբյուրների ձևավորման և բնապահպանական նպատակների իրականացման համար անհրաժեշտ ռեսուրսների ներգրավման ուղղությամբ։ 

Կողմերը պայմանավորվել են շարունակել համագործակցությունը և պահպանել ակտիվ աշխատանքային փոխգործակցությունը COP17-ի նախապատրաստական փուլում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *