Թեև որոշ երկրաշարժեր թույլ են և գրեթե վնաս չեն առաջացնում, մյուսները կարող են ունենալ կործանարար ուժ՝ ավերելով ամբողջ քաղաքներ, առաջացնելով սողանքներ և ցունամիներ, ինչպես նաև թողնելով երկարաժամկետ ազդեցություն համայնքների և ենթակառուցվածքների վրա։
United States Geological Survey-ի տվյալների հիման վրա Al Jazeera-ն ներկայացրել է երբևէ գրանցված 10 ամենահզոր երկրաշարժերը և դրանց հետևանքով արձանագրված զոհերի թիվը։
-9.5 մագնիտուդ, 1960 թ., Բիոբիո, Չիլի, զոհերի թիվը՝ 1.655
-9.2 մագնիտուդ, 1964 թ., Ալյասկա, ԱՄՆ, զոհերի թիվը՝ 130
-9.1 մագնիտուդ, 2004 թ., Սումատրա, Ինդոնեզիա, զոհերի թիվն՝ ավելի քան 280.000
-9.1 մագնիտուդ, 2011 թ., Տոհոկու, Ճապոնիա, զոհերի թիվն՝ ավելի քան 15․000
-9.0 մագնիտուդ, 1952 թ., Կամչատկա, Ռուսաստան, զոհերի թիվը՝ մինչև 15.000
-8.8 մագնիտուդ, 2025 թ., Կամչատկա, Ռուսաստան, զոհերի թիվը՝ 0
-8.8 մագնիտուդ, 2010 թ., Բիոբիո, Չիլի, զոհերի թիվը՝ 523
-8.8 մագնիտուդ, 1906 թ., Էսմերալդաս, Էկվադոր, զոհերի թիվը՝ 1500
-8.7 մագնիտուդ, 1965 թ., Ալյասկա, ԱՄՆ, զոհերի թիվը՝ 0
-8.6 մագնիտուդ, 1950 թ., Արունաչալ Պրադեշ, Հնդկաստան, զոհերի թիվը՝ 780։